Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու վերջին սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, դա վկայում է Անկարայի մշտատև տարածաշրջանային հավակնությունների մասին՝ Fox News Digital-ի հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը: «Մենք հիանալի գիտենք անօրինական ներխուժման հետևանքների մասին և բոլոր սպառնալիքներին չափազանց լուրջ ենք վերաբերվում», - հավելել է Լետիմբիոտիսը:               
 

Ընտրե՞լ եք, վայելեք ձեր ավլեմ ԹԱՓԵՄ... իշխանությունը

Ընտրե՞լ եք, վայելեք ձեր ավլեմ ԹԱՓԵՄ... իշխանությունը
16.04.2023 | 23:55

Երբ ադրբեջանցի սպան՝ Ռամիլ Սաֆարովը, Հունգարիայում, կացնահարելով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ադրբեջանի իշխանությունները դատապարտեցի՞ն այն կամ ներողություն խնդրեցի՞ն միջազգային հանրությունից. իհարկե ոչ՛, հակառակը, հերոսացրեցին մարդասպանին, հա, ի դեպ, միջոցառումը նույնպես միջազգային էր: Մենք բոլորս հիշում ենք, թե այդ նույն միջազգային հանրության ներկայացուցիչ Հունգարիան ինչպես վարվեց կացնի տասնվեց հարվածով քնած հայ սպային սպանած Սաֆարովի հետ. եթե ոմանք չգիտեն կամ չեն ուզում հիշել, ասեմ. նավթա-խավիարային փողերի դիմաց, մարդասպանին արտահանձնեց Ադրբեջանին, իսկ թե ինչ եղավ հետո, արդեն գրել եմ: Ի դեպ, այն ժամանակվա ՀՀ իշխանությունների համարժեք պատասխանը չուշացավ՝ Հայաստանը կասեցրեց Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները և բոլոր պաշտոնական կապերը։

Իսկ ՀՀ քաղաքացու կողմից ադրբեջանական դրոշն այրելու համար, ՀՀ կառավարիչի մանկլավիկները, նրա ուղիղ ցուցումով, յալվար ընկած՝ աջ ու ձախ, չոքեչոք սկսեցին ներողություն խնդրել թե՛ միջազգային հանրությունից և թե՛ Ադրբեջանից, ինչի համար ադրբեջանական ֆեյսբուքյան սեգմենտի շատ օգտատերեր շնորհակալություն հայտնեցին նրանց։ Անցնելով առաջ ասեմ ավելին. եղան մանկլավիկներ, որոնք հայհոյախառը և սեռական բնույթի արտահայտություններով պատասխանեցին այն թասիբով հայերին, որոնք ընդվզեցին իշխանության պսևդոխաղաղասեր և պսևդոհումանիստ դրսևորումներին: Սա է դառը իրականությունը, իշխանության և նրան սատարող «հպարտ հայի նոր տեսակի» մոտեցումը, սեփական երկրի և թասիբով հայ քաղաքացիների հանդեպ: Ընտրե՞լ եք, վայելեք ձեր ավլեմ ԹԱՓԵՄ... իշխանությունը:

Աստծո օրհնությունը լինի հայ Ազգին, հայ զինվորին, խաղաղություն մեր երկրին:

Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հ. Գ. Հիշողության թարմացում.

«Ես ուզում եմ հայ սպանել». Ռամիլ Սաֆարով

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ